211652_close_icon
views-count3371 դիտում article-date 11:22 15-05-2015

Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկից մոտ 50 օր է՝ ոչ մի տեղեկություն չկա. ծնողներն անհանգստացած են

Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանի ծնողները անհանգստացած են. տղայի վերջին նամակից հետո մոտ 50 օր է, ինչ նրանից ոչ մի տեղeկություն չունեն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշեց, որ Անդրանիկի մայրը 2 առաջ է եկել իր մոտ եւ անհանգստացած հետաքրքրվել, թե տղայից լուր չունե՞ն: «Եկավ, ինձանից էր հետաքրքրվում, բայց Անդրանիկի հետ միակ կապը Կարմիր Խաչն է պահում: Նրանք էլ մեզ բան չեն ասել, նոր տեղեկություններ չեն հայտնել: Չգիտենք՝ ինչն է պատճառը, բայց այս պահին միակ ինֆորմացիան սա է»,-ավելացրեց գյուղապետը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրել է իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Անդրանիկին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Միաժամանակ ավելացրել, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղեկացրել էինք նաեւ, որ նա պրոբլեմատիկ ընտանիքում է ապրել եւ հավանաբար դա է եղել հակառակորդի կողմն անցնելու պատճառը:

Նմանատիպ նյութեր