25101 դիտում
09:48 11-09-2015
Մոտ 6 ամիս առաջ հակառակորդի կողմն անցած Անդրանիկը ծնողներին նամակ եւ լուսանկար է ուղարկել․ի՞նչ մանրամասներ է հայտնել նա գերությունից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել է ընտանեկան բնութի տեղեկություններով: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Անդրանիկի համագյուղացիներն էլ պատմեցին, որ Անդրանիկը լուսանկար է ուղարկել, որում վատ տեսք չունի։ Հետաքրքրվել է, թե ինչ գյուղատնտեսական աշխատանքերով են զբաղվում, ինչպես են։ Ասել է, որ կարոտում է, բայց նամակի մեջ ակնարկել է, որ ինքն ինքնակամ չի անցել հակառակորդի կողմը եւ ցանկանում է վերադառնալ։
Համագյուղացիները նշում են, որ Անդրանիկի կողմից հակառակորդի կողմն անցնելու պատմության մեջ շատ մութ էջեր կան, որոնք չեն բացահայտվում։ Նա նաեւ ոչ մի խոսք չի ասել, որ իր հետ այնտեղ վատ են վերաբերվում։
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ծնողներին եւս մեկ նամակ էր ուղարկել։ Ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը:
Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Անդրանիկին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Միաժամանակ ավելացրել, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը:
Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
15354 դիտում
12:13 06-10-2015
Այս անգամ ի՞նչ է գրել հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկը ծնողներին ուղարկված նամակում․ նա մտահոգ է
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»