Դավիթաշեն վարչական շրջանի ֆուտբոլի թիմը ապացուցեց, որ ինքը տեր է Սասնա Դավիթի խոսքին. Հացն ու գինին Թուր Կեծակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր ջոկատի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի ծննդյան 65-ամյակի առթիվ անցկացված ֆուտբոլի բաց առաջնության հուշամրցաշարը Երևանի 12 վարչական շրջանների միջև ավարտվեց:
 Եզրափակիչ փուլում իրենց ուժերը փորձեցին Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ֆուտբոլի թիմերը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դավթաշեն վարչական շրջանի ֆուտբոլի թիմը, երկրորդը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիմը, իսկ երրորդը` Ավան վարչական շրջանինը:
Փակման արարողությանը ներկա գտնվեցին ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանն ու այլ հյուրեր: 
Գավաթը, մեդալներն ու պատվոգրերը հաղթող թիմերին հանձնեցին միջոցառմանը ներկա վարչական շրջանների ղեկավարները: Նշենք, որ հուշամրցաշարը նախաձեռնել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

