slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Թբիլիսիի մրցաշարում տեղի ունեցած միջադեպի համար որակազրկել են Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մարզիչներին
211652_close_icon

Թբիլիսիի մրցաշարում տեղի ունեցած միջադեպի համար որակազրկել են Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մարզիչներին

views-count2920 դիտում article-date 16:06 14-05-2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն երեկ ընդունել է Ազգային ավանդական կարատեի ասոցիացիայի նախագահ, Հայաստանում աշխարհի շոտոկան կարատեի միության (WSKU) ներկայացուցիչ Վյաչեսլավ Հարությունյանին: Վ. Հարությունյանը տեղեկացրել է շոտոկան կարատեի օրերս Թբիլիսիում կայացած առաջնության ժամանակ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/13/52690/]միջադեպի[/url]՝ Վրաստանի հավաքականի անդամ ջավախահայ մարզիկի և ադրբեջանցի մարզիկի միջև ծեծկռտուքի մանրամասների մասին: Նա նախարարին է ներկայացրել միջադեպի առիթով հրավիրված WSKU-ի հատուկ նիստի ժամանակ ընդունված պաշտոնական որոշումը, որում մասնավորապես նշված է Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մարզիչների որակազրկման մասին: Փաստաթղթում հատուկ շեշտվել է նաև, որ սոցցանցերում տարածված ազգամիջյան ընդհարման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և այն սոսկ միջանձնային է եղել: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել, որ WSKU-ի պահանջով Վրաստանի և Ադրբեջանի կարատեի ֆեդերացիաների կողմից ներկայացված պաշտոնական գրություններում երկու երկրներն էլ իրենց համաձայնությունն են հայտնել մարզիչների որակազրկման վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել մշտապես պահպանելու արդար մրցակցության և սպորտային համերաշխության կանոնները: «Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կոչ անել մեր լրատվամիջոցներին հիմք ընդունել միմիայն ստուգված տեղեկատվությունը և օգտվել պաշտոնական լրահոսից»,- ասել է Գ. Ղազարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր