211652_close_icon

Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է

views-count730 դիտում article-date 13:38 14-05-2015
Մայիսի 12-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 28 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է 1996 թ. ծնված Արթուր Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 20.10-ին ներկայացել է բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր