211652_close_icon
views-count1172 դիտում article-date 13:24 14-05-2015

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 80 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Բ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Արմեն Բ.-ն հայտնել է, որ զանգվածը «մարիխուանա» թմրամիջոց է, որը ձեռք է բերել ոմն Եղիշից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր