211652_close_icon

Սաակաշվիլիի պատճառով Վրաստանի և Մոլդովայի միջև սկանդալ է հասունանում

views-count2765 դիտում article-date 11:28 14-05-2015
Վրաստանի և Մոլդովայի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Կիրիլլ Գաբուրիչի միջև նախօրեին տեղի է ունեցել ոչ այնքան հաճելի հեռախոսազրույց: Pirveli Radio-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցն անցել է բավականին լարված մթնոլորտում: Վրաստանի վարչապետը մոլդովացի իր գործընկերոջից պահանջել է չեղյալ հայտարարել Սաակաշվիլիի ծրագրված այցը այդ երկիր: Ղարիբաշվիլին ասել է, որ եթե Սաակաշվիլին, այնուամենայնիվ, այցելի Մոլդովա՝ որպես բարեփոխումների հարցերով խորհրդական, այդ քայլը բացասականորեն կազդի վրաց-մոլդովական հարաբերությունների վրա:

Նմանատիպ նյութեր