ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, և հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]