Իրանի ու Իրաքի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում
Իրաքի ԱԳՆ-ն դադարեցրել է Իրանի Մաշադ քաղաքում իրաքյան հյուպատոսության գործունեությունը՝ կապված իրաքցի2 դիվանագետների ծեծի ենթարկելու հետ։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով հյուպատոսության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ աս-Սահհաֆիին։
Վարչությունը մանրամասներ չի հաղորդում տեղի ունեցածից, սակայն, ինչպես պնդում են իրաքյան լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։
Shafaq գործակալության փոխանցմամբ՝ իրանական անվտանգության ծառայությունները հետապնդել են իրաքյան 2 դիվանագետների, ովքեր Մաադ քաղաք էին ուղևորվել՝ կրոնական միջոցառման մասնակցելու նպատակով, ծեծեի են ենթարկել նրանց, իսկ հետո ձերբակալել։
Իրաքի խորհրդարանի՝ արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Շիրքո Մուհամմադը հայտնել է Shafaq գործակալությանը. որ իրանական իշխանությունները պետք է պաշտոնապես ներողություն խնդրեն կատարվածի համար։