211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դռները

views-count651 դիտում article-date 14:45 13-05-2015
Մայիսի 13-ին, ժամը 11.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 13-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 13-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր