211652_close_icon

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել

views-count657 դիտում article-date 12:37 13-05-2015
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորապատ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, 1973 թ. ծնված Արշակ Ե.-ին և 1979 թ. ծնված Էդվարդ Բ.-ին: Խուզարկությամբ Հովհաննես Ա.-ի մոտ եղած ծխախոտատուփից հայտնաբերվել է չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված, իսկ գուլպայից` 5 մլ տարողությամբ բժշկական ներարկիչ` դեղնավուն, սուր հոտ ունեցող թափանցիկ հեղուկով: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր