Եվրախորհրդարանը բանաձև է նախապատրաստում Ադրբեջանի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդարանը պատրաստվում է հունիսին բանաձև ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազալդիգ» թերթը:
Տեղեկությունների համաձայն՝ այսօր Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ կրկին կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին Եվրոխաղերից առաջ ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Բաքու-Եվրոպական խաղեր» միջոցառմանը իր ելույթում Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեսքանդր Գրաֆ Լամբսդորֆը պահանջել է, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը ապահովի ՄԱԿ-ի կոնվենցիաներով սահմանված իր քաղաքացիների ազատությունը և իրավունքները: