Թբիլիսիի մրցաշարում հայ և ադրբեջանցի մարզիկների միջև բախումների նոր տեսանյութ, որը նկարահանվել է հայկական կողմից
Թբիլիսիում կայացած շոտոկան-կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ ադրբեջանցի և հայ մարզիկների միջև տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/09/52380/]միջադեպը[/url] մրցաշարին ներկա հայ պատվիրակներից մեկը տեսաձայնագրել է և տեղադրել համացանցում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տարածել էր տեսանյութ՝ ապատեղեկացնելով, թե մարզիկների միջև բախումը հրահրել էին Հայաստանի պատվիրակները:
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ միջադեպին մասնակցել են ոչ թե Հայաստանի, այլ՝ Ջավախքի հայերը, որոնք ներկայացնում էին Վրաստանը: