ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. տեսանյութ
                        Համացանցում տարածված  [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/09/52361/]տեղեկատվությունը[/url]՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ,  փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո  կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:
 
Մեկ անգամ ևս կրկնում  եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


