11609 դիտում
15:50 20-12-2020
Ադրբեջանցի զինվորականերն իրական են և նկարահանվել են այսօր առավոտ․ Գորիսի փոխհամայնքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութերը, որտեղ Սյունիքի տարածքում երևում են ադրբեջանցի զինվորականններ, իրական են և նկարահանվել են այսօր առավոտ։ Այս մասին [url=https://www.youtube.com/watch?v=fkBcffE6iVM&feature=emb_logo]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով տեսանյութերին, որոնցում երևում են ադրբեջանցի զինվորականներ։
«Ճանապարհի երկայնքով տարբեր տեղերում տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ։ Նրանք և՛ Որոտան գյուղ, և՛ Շուռնուխ տանող ճանապարհների վրա են։ Մեր գլխավոր մայրուղին է, որն ԻԻՀ-ն կապում է ՀՀ-ին»,-ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ազատորեն հայտնվել այդ տարածքում, Հովսեփյանն արձագանքեց, թե այդ հարցերը պետք է ուղղել իշխանությանը։
Հարցին՝ խոսքը քանի՞ ադրբեջանցի զինվորականի մասին է, Հովսեփյանն ասաց, թե ճանապարհի տարբեր հատվածներով տարբեր թվաքանակով տեղակայված են։
«Իշխանությունների կարծիքով՝ դա Սյունիքի մարզը չէ։ Դա երևի ուրիշ տեղ է։ Իրենք ասում են՝ Սյունիքից մի միլիմետր չեն տալիս, բայց եթե թուրքը հայտնվում է այդ ճանապարհին, նշանակում է՝ իշխանությունների տրամաբանությամբ՝ դա Սյունիքը չէ։ Իսկ մենք համոզված ենք, որ դա Սյունիքն է, մեր պապական հեղերն են»,-ասաց նա։
Հարցին՝ իսկ քաղաքացիների անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվում, Հովսեփյանը կրնեց՝ այդ հարցերին իշխանությունը պետք է պատասխանի, թե ինչպես է անվտանգությունն ապահովելու։
Այն հարցին էլ, թե քաղաքացիների տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, ինչպե՞ս են նրանք տեղաշարժվելու այդ ճանապարհով, համայնքապետի տեղակալն արձագանքեց․ «Քացաքացիների տրամադրվածությունը շատ վատ է, կասկածի տակ է դրվում Սյունիքի ապագան»։
Հարցին՝ ՀՀ զինված ուժերից ներկայացուցիչներ չկա՞ն, Հովսեփյանը պատասխանեց, որ այդ ինֆորմացիային չի տիրապետում։
Հարցին, թե համայնքապետարանն ինչ-որ բան կարո՞ղ է ձեռնարկել, Հովսեփյանն արձագանքեց՝ պայքարում են այդ ամենի դեմ 24 ժամ 7 օր։ Ճշտող հարցին էլ՝ իշխանություններից ինչ արձագանք կա, Հովսեփյանն արձագանքեց՝ դեռևս ադեկվատ արձագանք չկա․ «Անընդհատ նույն բարբաջն ենք լսում, որ Սյունիքի մարզից 1 միլիմետր չենք տալիս, իրենց համար Սյունիքի մարզը երևի այլ աշխարհագրական դիրք ունի»,-ասաց Մենուա Հովսեփյանը։
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=fkBcffE6iVM&feature=emb_logo]news.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9993 դիտում
08:16 13-05-2015
Թբիլիսիի մրցաշարում հայ և ադրբեջանցի մարզիկների միջև բախումների նոր տեսանյութ, որը նկարահանվել է հայկական կողմից
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1300 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2689 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում