Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
                        Մայիսի 12-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում (դաշտի մեջ) «Զիլ» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ Հ. Ս.) 15 LL 245 պետհամարանիշի ավտոմեքենան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

