211652_close_icon
views-count1286 դիտում article-date 19:09 12-05-2015

Էլինա Դանիելյանը՝ Ստեփանակերտում ավարտված կանանց միջազգային մրցաշարի հաղթող

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եզրագիծն է հատել «Ստեփանակերտ 2015»կանանց արագ շախմատի միջազգային մրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել Էլինա Դանիելյանը: 2-րդ մրցանակին՝ 6 միավորով արժանացել է Լիլիթ Մկրտչյանը, 5.5 միավոր է վաստակել և 3-րդ տեղը զբաղեցրել Լիլիթ Գալոյանը, իսկ մրցանակային 4-րդ տեղը բաժին է հասել կրկին 5.5 միավոր վաստակած Տաթև Աբրահամյանին, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր