Ամստերդամում ինքնաթիռ բարձրանալու ժամանակ ձերբակալել են հարբած օդաչուին
Ամստերդամում օդաչուին տուգանել են 6000 եվրոյով ինչպես նաև 15 ժամով զրկել են չվերթ կատարելու իրավունքից՝ թռիչքից առաջ անսթափ վիճակում գտնվելու համար: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, օդաչուն ձերբակալվել է այն պահին, երբ պատրաստվում էր ինքնաթիռ բարձրանալ՝ որպես երկրորդ օդաչու չվերթն իրականացնելու համար:
Ոստիկանական հաշվետվության մեջ նշված է, որ տղամարդու արյան մեջ ալկոհոլի բաղադրությունը եղել է մեկ լիտրում 275 միկրոգրամ, այնինչ Նիդեռլանդներում թույլատրելի նորման մեկ լիտրում 90 միկրոգրամն է:
Ձերբակալվածի անձն ու ավիափոխադրողի անվանումը չեն հրապարակվում: