Ռուսաստանը 20 տարուց կարող է դառնալ Եվրամիության անդամ. Չեխիայի նախագահ
«Միգուցե Ռուսաստանը դառնա ԵՄ անդամ: Չ՞է որ մեր տնտեսությունները փոխլրացնող են: Ռուսաստանը ժամանակակից տեխնոլոգիաների կարիք ունի, իսկ Եվրամիությունն էլ՝ էներգետիկ ռեսուրսների: Հնարավոր է, որ Ռուսաստանը 20 տարուց դառնա Եվրամիության անդամ», - մայիսի 12-ին «Коммерсант»-ին տված հարցազրույցում այս միտքն է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը` հավելելով, որ Ռուսաստանում առկա է ժողովրդավարություն, քանի որ տեղի են ունենում ազատ ընտրություններ, կա ընդդիմություն, ինչպես նաև ապակենտրոնացում և տարածաշրջաններում ինքնակառավարում:
Զեմանը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, քանի որ սա կնպաստի Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը: