Նավթի գները նվազել են
Նավթի համաշխարհային գների անկում է արձանագրվել այսօր առավոտյան: Լոնդոնի ICE FUTURES առևտրի բորսայում Brent նավթի գինը նվազել է 0,25%-ով և կազմել 64,75 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Ինչ վերաբերում է WTI թեթև նավթին, ապա նրա գինը նյույորքյան NYMEX բորսայում նվազել է 0,12%-ով՝ կազմելով 59,18 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: