Փրկարարները բացել են փակ դուռը
Մայիսի 11-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 11-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 11-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում (1.5 տ.). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***