Լիբիայի ափամերձ ջրերում կրակ են բացել թուրքական բեռնատար նավի վրա. կա 1 զոհ և վիրավորներ
Լիբիայի Թոբրուք նավահանգստին մոտենալու ժամանակ կրակահերթ է բացվել թուրքական բեռնատար նավի վրա: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
Ըստ տեղեկությունների՝ կրակահերթն այնուհետ շարունակվել է օդից: Սպանվել է նավի կապիտանի օգնականներից մեկը, անձնակազմի ևս մի քանի անդամներ վիրավորվել են:
Թուրքիայի ԱԳն-ն հայտնել է, որ հարձակման ժամանակ նավը գտնվել է միջազգային ջրերում: