211652_close_icon
views-count17125 դիտում article-date 20:21 22-08-2017

Դանիայի ափամերձ ջրերում հայտնաբերվել է լրագրողուհի Քիմ Վալի մարմինն առանց գլխի և վերջույթների

Դանիայի ափամերձ ջրերում առավոտյան գտել են կնոջ մարմին առանց գլխի և վերջույթների: Կոպենհագենի ոստիկանությունը ենթադրվում է, որ դա օգոստոսի 10-ից փնտրվող լրագրող Քիմ Վալի մարմնի մասն է: Քիմը կորել էր աշխարհում ամենամեծ մասնավոր սուզանավի նախագծող և սեփականատեր Պետեր Մադսենի հետ հարցազրույցից հետո օգոստոսի 10-ին, հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41008001]BBC[/url]-ին: «Նաուտիլուս» սուզանավով Պետեր Մադսենն ու լրագրողուհի Քիմ Վալը Քեգե ծովածոց (Կոպենհագենից հարավ) էին դուրս եկել օգոստոսի 10-ի երեկոյան: Հաջորդ օրը առավոտյան Քիմի ընկերը ոստիկանություն էր դիմել Քիմի անհետացման մասին հայտարարությամբ: [img]http://shamshyan.com/ups/images/0413676001503417755150424.jpg[/img] Սուզանավի սեփականատեր Մադսենը հայտարարել է, որ սուզանավը խորտակվել է օգոստոսի 10-ի երեկոյան տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն ինքը կարողացել է փրկվել, նրան վերցրել է մեկ այլ նավ: Կոպենհագենի ոստիկանությունը, սակայն, կասկածում է, որ սուզանավը միտումնավոր է խորտակվել: [img]http://shamshyan.com/ups/images/0786891001503417772160936.jpg[/img] Մադսենը կալանավորված է մինչև սեպտեմբերի 5-ը: Ոստիկանությունը նավի ստեղծողին կասկածում է լրագրողուհու սպանության և նրա մարմնից ազատվելու մեջ: Մադեսնը չի ընդունում մեղադրանքը: Հետաքննությունն անցկացվում է փակ դռների հետևում: [img]http://shamshyan.com/ups/images/0699126001503417785903357.jpg[/img] Այսօր առավոտյան Քիմ Վալի մարմինը գտնվել է ափամերձ ջրերում՝ առանց գլխի և վերջույթների: Այն նկատել է մի հեծանվորդ և հայտնել ոստիկանությանը: Մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Ոստիկանությունը ենթադրում է, որ դա Քիմ Վալի մարմինն է: Քիմ Վալը 30 տարեկան էր: Ապրում էր Նյու Յորքում: Որպես ազատ լրագրող աշխատում էր New York Times, Guardian թերթերի, ինչպես նաև Vice հանդեսի համար:

Նմանատիպ նյութեր