Լեհաստանի Գերագույն դատարանը հաստատել է․Կարոլ Նավրոսկին նախագահական ընտրություններում հաղթել է
Լեհաստանի Գերագույն դատարանը հաստատել է երկփուլ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է ընդդիմության թեկնածու Կարոլ Նավրոսկին։ Դրա մասին հայտարարել է Արտակարգ վերահսկողության և հանրային գործերի պալատի դատավոր Քշիշտոֆ Վիակը, որը պատասխանատու է ընտրությունների արդյունքների վավերացման համար։
«Գերագույն դատարանը հաստատում է 2025 թվականի հունիսի 1-ին Կարոլ Թադեուշ Նավրոսկիի՝ Լեհաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու օրինականությունը»,- ասվել է լսումների ժամանակ, որը հեռարձակվել է TVP Info հեռուստաալիքով։
Լսումների ընթացքում դատարանի շենքի դիմաց հանրահավաքներ էին կազմակերպել ինչպես ընտրված նախագահի, այնպես էլ Ռաֆալ Տշասկովսկու կողմնակիցները՝ ձայների վերահաշվարկի պահանջով։
Կարոլ Նավրոսկին հաղթեց հունիսի 1-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50,89%-ը։ Նրա մրցակիցը՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, հետ էր մնում գրեթե 370 հազար ձայնով։ ԵԱՀԿ դիտորդների տվյալներով՝ քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել։
Լեհաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է օգոստոսի 6-ին։