Քաղաքացին ինքնաշեն ատրճանակ և 113 փամփուշտ է թողել թանգարանի մոտ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Արամի փողոցում գտնվող թանգարանի հետնամասում` աղբարկղի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ և տարբեր տ/չ 113փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]