211652_close_icon
views-count1226 դիտում article-date 11:51 11-05-2015

Ավտոտնակի մոտ զենք-զինամթերք է թողել

Ինքնաձիգ՝ լիցքավորված 3 փամփուշտով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 9/Բ շենքի դիմացի նկուղային ավտոտնակի մոտ զենք և զինամթերք է թողնում: Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են առանց գործարանային համարի և անհայտ տիպի ինքնաձիգ՝ պահունակով, լիցքավորված 9 մմ տ/չ 3 փամփուշտով, և ստվարաթղթե գլան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր