Մայր Աթոռը նույնպես կարող է Թուրքիայից հետ պահանջել եկեղեցուց բռնազավթված սեփականությունը. տեսանյութ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես կարող է Թուրքիայից հետ պահանջել վերադարձնել եկեղեցուց բռնազավթված սեփականությունը: Այս մասին «[url=http://www.amerikayidzayn.com/media/video/2760411.html]Ամերիկայի ձայն[/url]»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ներկայումս պատմաբաններն ու իրավաբանները հայցի հիմնավորման վրա են աշխատում:
«Սա դրական է այն առումով, որ մենք հավատում ենք, որ այս խնդրի բարձրաձայնումը պիտի հասանելի դառնա ավելի լայն շրջանակների Թուրքիայի ազգաբնակչության»,-ասել է Վեհափառ հայրապետը: