slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, և որևէ իշխանություն չի կարող փակել այն. Արցախի ԱԺ պատգամավոր
211652_close_icon

Արցախի հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, և որևէ իշխանություն չի կարող փակել այն. Արցախի ԱԺ պատգամավոր

views-count1498 դիտում article-date 11:37 20-02-2025
Մեր այսօրվա պայքարը հենց միտված է նրան, որ մեր իրավունքները, այդ թվում նաև վերադարձի իրավունքը, բերել միջազգային օրակարգ, և բնակցությունների ընթացքում քննարկվի: Քանի չկա բանակցություններ, և չկա ցավոք սրտի, Արցախի անվտանգության երաշխավորի ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որպեսզի այդ հարցը մտնի միջազգային հարթակներում օրակարգ, իհարկե այլ դաշտում չի կարող քննարկվել Արցախի հարցը:  Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:

«Երբ որ Ադրբեջանը խոսում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետից, ՀՀ օրվա իշխանությունները, կարծես թե չեն կարողանում ասել, որ կա 8 կետ, որն Ադրբեջանը կոպիտ խախտել է, այն է՝ Լաչինի միջանցքը, արցախցիների Արցախում բնակվելը և այլն: Եվ նրանք, լինելով պարտված իշխանության սիմվոլներ, չեն կարողանալու երբևէ այս հարցը բարձրացնել , քանի որ նրանք չեն բանակցում, նրանք միայն գլխիկոր վիճակում կատարում են հրահանգներ:

Ինչքան ժամանակ մենք ունենանք պարտության սիմվոլներ հանդիսացող իշխանություն, որևէ դրական կետ բանակցություններում չի լինելու: Օրվա իշխանությունները տրվել է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին և փակում է բոլոր անկյունները, որ իրենցից հետո էլ չկարողանան, բայց համայն աշխարհին կարող եմ հայտարարել, որ Արցախի հարցը  որևէ իշխանության սեփականությունը չէ, և որևէ իշխանություն չի կարող փակել հայ ժողովրդի հարցը»,- նշեց նա:

Նշենք, որ այսօր Արցախյան շարժման 37-ամյակն է, և Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարարակական-քաղաքական գործիչներ Եռաբլուր են գնացել:

Նմանատիպ նյութեր