211652_close_icon

Հեշտ բաղադրատոմսով պատրաստվող թուրմը կօգնի մի քանի րոպեում ձերբազատվել գլխացավից

views-count6037 դիտում article-date 21:13 10-05-2015
Մարդիկ, ովքեր տառապում են գլխացավից, գիտեն, որ այդ անտանելի ցավը հեշտ բուժվողներից չէ, իսկ ցավազրկող դեղամիջոցները ժամանակավոր ազդեցություն են գործում միայն: Ամերիկացի գիտնկանաններն առաջարկում են փորձել հեշտ բաղադրատոմսով պատրաստվող թուրմը, որը կօգնի մի քանի րոպեում ձերբազատվել գլխացավից: Ավանդական բժշկության մեջ կիրառվող այս մեթոդն օգնում է գրեթե բոլորին: Այն, ինչ անհրաժեշտ է` աղն ու կիտրոնի հյութն է: Առաջին հերթին` պետք է բարձրորակ աղ ընտրել, ավելի լավ է՝ Հիմալայան բյուրեղային աղ վերցնել, քանի որ այն հարուստ է հանքանյութերով և 82 տեսակի օգտակար տարրով: Աղը կարող է պաշտպանել գլխացավից, միգրենից, մեծացնել սերոտոնին հորմոնի մակարդակն արյան մեջ, ամրապնդել նյարդային համակարգը: Այսպիսով` թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութին ավելացնել 2 թեյի գդալ աղ, խառնել, ապա լցնել քիչ ավելի մեծ տարայի մեջ ու ջուր ավելացնել: Այն լավ խառնելուց հետո կարելի է խմել` մեկ բաժակ միանգամից: Համը հաճելի չէ, բայց օգնում է շատ արագ:

Նմանատիպ նյութեր