Չինաստանում շինհրապարակում տեղի ունեցած փլուզման հետեւանքով բանվորներ են մահացել
Չինաստանի արեւելյան Շանդուն նահանգում շինահրապարակներից մեկում պատ է փլուզվել, ինչի հետեւանքով 10 բանվոր է մահացել: 6 աշխատակից մահացել է տեղում, իսկ 4-ը՝ հիվանդանոցում: Եւս 3 բանվոր վնասվածքներ է ստացել, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Փլուզումը տեղի է ունեցել տրանսպորտային ընկերության շինհրապարակում: Կատարվում է քննություն: