Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Մայիսի 10-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Սևանավանքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները «Կամբոս» ռեստորանային համալիրի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 34NV949 պ/հ (վարորդ Ա. Ա.) ավտոմեքենան: