211652_close_icon
views-count2453 դիտում article-date 15:06 09-05-2015

Շնորհավորում եմ Ձեզ՝ մեր հաղթական տոնի կապակցությամբ. Աղվան Հովսեփյանի արձագանքը՝ Սուրեն Խաչատրյանի որդու միջադեպի վերաբերյալ հարցը լսելուց հետո

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի որդու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցը լսելուց հետո այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Շնորհավորում եմ Ձեզ՝ մեր հաղթական տոնի կապակցությամբ»: Լրագրողի դիտարկմանը, թե իրենից այդ շնորհավորանքը ստանալու համար չեն այդ հարցը ուղղում, Աղվան Հովսեփյանը կրկնեց. «Կրկին շնորհավորում եմ»: Նա միայն Հայրենական մեծ պատերազմի մասին խոսեց՝ նշելով, որ իրապես սա ողջ ժողովրդի հաղթանակն է, որովհետեւ ԽՍՀՄ տարածքում ապրող ժողովուրդները էական վնաս էին կրելու, հատկապես՝ հայ ազգը: «Գիտեք, որ Թուրքիան չմասնակցեց այդ պատերազմին, բայց սպասում էր, որ նպաստավոր պահին Հայաստանի տարածքին տիրանա եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Անդրկովկասի: Փա՛ռք Աստծո, մեր ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ, չնայած մեծ զոհերի հաշվին: Շնորհավորում եմ բոլորիդ: Տա՛ Աստված, որ այլեւս նման էջեր չունենանք՝ թեկուզ հաղթական ավարտով»,-ավելացրեց Աղվան Հովսեփյանը:

Նմանատիպ նյութեր