3221 դիտում
10:44 09-05-2015
Ռուսաստանն այսօր մեծ հանդիսավորությամբ տոնում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը
Մոսկվայում այսօր Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք տոնական մեծ միջոցառումներին մասնակցելու են շուրջ 30 երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ, հաղորդում է Ria Novosti-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, տոնական միջոցառումներին իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի նախագահները, Հարավային Աֆրիկայի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Վիետնամի, Կուբայի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Պաղեստինի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Միջոցառումներին իրենց մասնակցությունն են ցուցաբերելու նաև Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները: Մեծ Բրիտանիան ներկայացնելու է Ուինսթոն Չերչիլի թոռը:
Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Ուշակովի խոսքով՝ ռազմական շքերթներ են անցկացվելու երկրի 150 քաղաքներում: Անցկացվելու է 5 ավիաշոու և ևս 5 ռազմածովային շքերթ:
Կրեմլի հրապարակի տոնական մեծ շքեթին կմասնակցի 16 հազար զինվորական և Հայրենական պատերազմի 2300 վետերան: Առաջին անգամ ցուցադրվելու են БМД-4М, բազմաթիրախային Ռակուշկա զրահամեքենան և ЯРС շարժական գաղտնի հրթիռային համալիրը:
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
20:50 27-03-2015
Տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստ
1330 դիտում
12:17 08-05-2015
Միջոցառում՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ.տեսանյութ
2124 դիտում
23:51 11-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Դուբայում
Այս բաժնից
1234 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
784 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
901 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա