«Save The Children». Կրիշտիանու Ռոնալդուն Նեպալի երկրաշարժի տուժածներին 7մլն եվրո չի նվիրաբերել
«Save The Children» («Փրկենք երեխաներին») մարդասիրական կազմակերպությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/08/52261/]տեղեկությունը[/url], որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 7 մլն եվրո է նվիրաբերել Նեպալի երկրաշարժից տուժածներին:
«Կրիշտիանու Ռոնալդուի կողմից նվիրատվության տեղեկությունները կեղծ են», - նշված է [url=http://www.savethechildren.es/ong/comunicado14052015]«Save The Children»-ի հայտարարության[/url] մեջ:
Չնայած դրան, կազմակերպությունը իր երախտագիտությունն է հայտնել Ռոնալդուին և մյուս հայտնի մարդկանց, ովքեր հրապարակավ աջակցություն են հայտնել Նեպալի տուժած քաղաքացիներին;