Քրիշտիանու Ռոնալդուն կոշիկի հավաքածու է թողարկել. լուսանկարներ
Ներքնազգեստի հավաքածու թողարկելուց հետո Քրիշտիանու Ռոնալդուն անցել է կոշկեղենին: Արդեն վաճառքում են CR7 Footwear անվանումով բրենդի կոշիկները: Ֆուտբոլիստի խոսքով՝ դրանք նորաոճ են, հարմար եւ որակյալ:
Հավաքածուն նախատեսված է տղամարդկանց եւ պատանիների համար եւ ընդգրկում է տարբեր ոճի նմուշներ՝ ձմեռային եւ սպորտային կոշիկներ, մոկասիներ եւ այլն: