211652_close_icon
views-count1120 դիտում article-date 14:20 08-05-2015

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ կտրուկ է արձագանքել Ֆաբիո Կապելոյի որդու հայտարարություններին

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը կտրուկ է արձագանքել երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի որդու՝ Պիեռֆիլիպոյի այն հայտարարություններին, որոնք վերաբերում էին մարզչի աշխատավարձը նվազած կուրսով վճարելուն: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Տոլստիխը մասնավորապես նշել է. «Թող Իտալիայի երկու քաղաքացիներ, ովքեր հասել են հասուն տարիքի և ստանում են մոտ 370 մլն ռուբլի, ինչպես նաև հավակնում են ավելիին, իրենց համեմատեն իրենց տարիքի ռուսատանցիների եկամտի մակարդակի հետ» և նկատել, որ այսօր պետք է քննարկել ոչ թե Կապելոյի աշխատավարձը, այլ հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմին հաղթած սերնդի սխրանքին»:

Նմանատիպ նյութեր