211652_close_icon
views-count1177 դիտում article-date 15:37 08-05-2015

Ռաուլ Կաստրոն ժամանել է Մոսկվա

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն երեկ ժամանել է Մոսկվա: Կրեմլում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը բարձր է գնահատել ռուս-կուբայական հարաբերությունների մակարդակը` նշելով, որ մայիսի 8-ին լրանում է 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 55 տարին: Նշենք, որ Ռաուլ Կաստրոն մայիսի 9-ին կմասնակցի 2-րդ աշխարհամարտի հաղթանակի 70 ամյակին նվիրված տոնակատարություններին:

Նմանատիպ նյութեր