211652_close_icon
views-count1560 դիտում article-date 17:10 04-04-2015

Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն կհանդիպեն Պանամայում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն կհանդիպեն Պանամայում: Դա կլինի առաջին հանդիպումը 2014 թ-ի դեկտեմբերին երկու երկրների միջև հարաբերությունների վերակարգավորման պատրաստակամության մասին արած նրանց հայտարարությունից հետո, գրում է Deutsche Welle-ը: Դեռևս հայտնի չէ նրանց հանդիպման օրը: Հանդիպումը տեղի կունենա Ամերիկայի երկրների գագաթաժողովի շրջանակներում, որը կայանալու է ապրիլի առաջին կեսին: Կուբայի իշխանություններն ու ժողովուրդը պահանջում են ԱՄՆ-ի ղեկավարությունից հանել իրենց երկրի անունը ԱՄՆ-ի՝ ահաբեկչությանը նպաստող երկրների ցուցակից: Բացի այդ, Հավանան ձգտում է հասնել էմբարգոյի վերացմանը, որը Միացյալ Նահանգները սահմանել է 1962 թվականին:

Նմանատիպ նյութեր