Լիբիայում սպանվել է «Ալ-Ղաիդայի» ղեկավարներից մեկը
Լիբիայում Միացյալ Նահանգների հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Մաղրիբի երկրներում Ալ-Ղաիդայի» ղեկավարներից մեկը` ալժիրացի Մոխթար Բելմոխթարը:
Պենտագոնը հաստատել է, որ հատուկ գործողությունների թիրախը իսկապես Բելմոխթարն է եղել, իսկ որքանով են գործողությունները հաջողել, դեռևս չի մեկնաբանում: