211652_close_icon
views-count715 դիտում article-date 19:43 07-05-2015

Պաշտպանության բանակի զինվորականները հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ այցելել են վետերաններին

Մայիսյան եռատոնի նախաշեմին պաշտպանության բանակի զինվորականները հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ այցելել են հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Կարևորելով վերջիններիս դերը ֆաշիզմի դեմ պայքարում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակում` հյուրերը շնորհավորել են վետերաններին, հանձնել մեդալներ, նվերներ ու դրամական պարգևներ: Մայիսյան եռատոնի կապակցությամբ հանրապետության տարբեր գերատեսչությունների կողմից պարգևատրվել են Արցախում բնակվող հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանները:

Նմանատիպ նյութեր