211652_close_icon
views-count746 դիտում article-date 13:41 07-05-2015

Զարյան փողոցին հարակից կառուցվում է նոր հեղեղատար և կոյուղատար համակարգ

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Զարյան փողոցին հարող ձորակում դեռևս նախորդ դարի սկզբներին կառուցված սելավատարը գրեթե դադարել էր իր նպատակին ծառայել` հատկապես տեղումնառատ օրերին հեղեղելով նաև բնակելի տարածքները: Պատճառների թվում ոչ միայն բոլոր առումներով իրենց սպառած խողովակներն էին, այլև այն, որ բնակիչները սելավատարին էին միացրել կոյուղատար համակարգերը, ինչը հատկապես ամռան ամիսներին հակասանիտարական վիճակ էր ստեղծում տարածքում: 2013 թվականին նախընտրական հանդիպումների շրջանակում տարածքի բնակիչների հետ հանդիպել ու առկա խնդրին ծանոթացել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել էր ստեղծել մասնագիտական խումբ, կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր և համապատասխան մրցույթ հայտարարելով՝ հնարավորին շուտ սկսել հեղեղատարի և կոյուղատարի շինարարությունը: Աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա ապրիլին և ներկայում բուռն ընթացքի մեջ են: Շուրջ 300 մետր երկարությամբ 600-800 մմ. տրամագծով նոր խողովակաշար է անցկացվում: Գործընթացի բարդությունը նրանում է, որ տեղանքի դժվարամատչելիության պատճառով բոլոր աշխատանքներն իրականացվում են բացառապես ձեռքով: Այդուհանդերձ, շինարարները խոստանում են հեղեղատարը և կոյուղատարը շահագործման հանձնել մինչև հուլիսի 1-ը:

Նմանատիպ նյութեր