1375 դիտում
11:26 22-07-2024
Երևանին պետք է հեղեղատար նոր համակարգ․ «Վեոլիա Ջուր»-ը լավ չի սպասարկում, քննարկվում է պայմանագրի վերանայումը. Կամո Արեյան
Երևանին պետք է հեղեղատար նոր համակարգ։
Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը:
«Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում։ Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես հեղեղատար համակարգ գոյություն չունի, կազմում է 18,8 կմ»,- ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար և որ այդ հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։
«Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, լավ չի սպասարկում, մաքրման հաճախականությունը պետք է մեծանա»,- ասաց Արեյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «լավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջրի» զեկույցը, բայց, ինչպես հասկանում ենք, չենք լսելու»:
Ավինյանը հանձնարարեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին մյուս տարվա գնումների մեջ նախատեսել հատուկ տեխնիկա, որ «Վեոլիա Ջուր» ընկերության թերացման դեպքում քաղաքապետարանը կարողանա կազմակերպել հեղեղատարերի մաքրման աշխատանքները։
Կամո Արեյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այս թեմայով խորհրդակցություն է ունեցել ու քննարկվել է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը։
«Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ, փոխվարչապետը հանձնարարել է բոլոր կողմերին ներկայացնել առաջարկությունները։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկվել են, սպասում ենք կրկնակի քննարկման»,– ասաց նա։
Ըստ Արեյանի՝ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն։

Նմանատիպ նյութեր
1282 դիտում
22:46 21-05-2024
Հեղեղատար ցանցի սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է․ քաղաքապետարան
5681 դիտում
19:26 01-11-2016
Միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվենք. Կամո Արեյան
770 դիտում
13:41 07-05-2015
Զարյան փողոցին հարակից կառուցվում է նոր հեղեղատար և կոյուղատար համակարգ
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
742 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը