Չնայած ահաբեկչություններին` ընտրությունները Մեծ Բրիտանիայում կանցկացվեն հունիսի 8-ին
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ չնայած ահաբեկչություններին՝ ընտրությունները Մեծ Բրիտանիայում, ինչպես նախատեսված էր, կկայանան հունիսի 8-ին: Այդ մասինգրում է РИА Новости-ն:
«Ընտրությունները կկայանան հինգշաբթի, ես քվեարկելու եմ հինգշաբթի»,- հայտարարել է Խանը:
Քաղաքապետը նշել է, որ տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին հատկապես կարևոր է, որ երկրի քաղաքացիները պահպանեն ժողովրդավարական արժեքները, որոնց սպառնում են ահաբեկիչները: