211652_close_icon
views-count1434 դիտում article-date 23:09 06-05-2015

Քարաթափում Հալիձոր- Տաթև ավտոճանապարհին

Մայիսի 6-ին, ժամը 19.00-ին տեղեկություն է ստացվել, որ Հալիձոր - Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, Հալիձոր - Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (4 քար 60-70 սմ, մոտ 2000 կգ): Հրշեջ – փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից և այն դարձել է ամբողջովին երթևեկելի:

Նմանատիպ նյութեր