Նոր նշանակումներ՝ ՏԿԱԻՆ-ում
Մայիսի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, բժշկական ապահովման, Երևան քաղաքի, Սյունիքի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում ու հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում: