211652_close_icon

Աբովյանում քաղաքապետի ընտրությունները մեկնարկե՞լ են

views-count6801 դիտում article-date 21:14 06-05-2015
Երեկ և այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում, որ Աբովյան քաղաքի №4, №7, №10 դպրոցներում ուսուցչական կազմին արդեն ներկայացնում են Գագիկ Ծառուկյանի նախկին օգնական, Վահագն Գևորգյանին՝ որպես Աբովյանի քաղաքապետի թեկնածուի: Ուսուցիչների հետ հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ մարզային խորհրդի նախագահ Գեղամ Հայրապետյանը, ով ներկայանում է որպես Վահագն Գևորգյանի նախընտրական շտաբի պետ: Տնօրենների կողմից պահանջվում են ուսուցիչների անձնագրերը և պարտադրում ստորագրել ինչ-որ դատարկ թղթի տակ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանց կազատեն աշխատանքից: Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրում դեռ չի եղել և նման դեպքերն անօրինական են:

Նմանատիպ նյութեր