211652_close_icon
views-count1067 դիտում article-date 17:53 06-05-2015

«Վերջին դասը»` դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ուղարկել ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներին, որում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 22-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու համար պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել պարտադրված դրամահավաքը, միջոցառումներն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով»: Համապատասխան գրություններով նախարարը դիմել է նաև այն պատկան մարմիններին, որոնց ենթակայության տակ գործում են հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Նմանատիպ նյութեր