211652_close_icon
views-count566 դիտում article-date 14:51 06-05-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 5-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության` 9, խարդախության և մաքսանենգության` 4-ական, յուրացման 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր