211652_close_icon

Նռնակ, նռնակի պայթուցիչ և 125 փամփուշտ

views-count704 դիտում article-date 13:39 06-05-2015
Ըստ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված ահազանգի՝ մի քաղաքացի ոստիկանության նախկին շենքի աստիճանների մոտ զինամթերք էր թողել: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 3 շենքի աստիճանավանդակի ձախակողմյան հատվածում, պարկի մեջ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 125 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր