211652_close_icon
views-count885 դիտում article-date 16:44 05-05-2015

ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը հաստատեց հիմնադրամի 2014թ. գործունեության հաշվետվությունը

Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի սկզբին խորհուրդը քվեարկությամբ նախագահ ընտրեց Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանին, իսկ քարտուղար` ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Սեդրակ Սիմոնյանին: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներին ՈԱԱԿ-ի կայացման և երկրում որակի մշակույթի ձևավորման գործում ունեցած ներդրման համար և հույս հայտնեց, որ խորհրդի ներկա կազմն էլ իր ավանդը կունենա նորաստեղծ համակարգի զարգացման և մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում: Այնուհետև պարոն Թոփչյանը ներկայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2014թ. գործունեությունը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի ձևավորման և կայացման աշխատանքներին, բուհերում իրականացված ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներին, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգերի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Պարոն Թոփչյանը ներկայացրեց ՈԱԱԿ-ի որակի ներքին ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և միջազգային գործունեությունը: Քննարկվեցին նաև ՈԱԱԿ ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված համակարգային խնդիրները, լուծման հնարավոր մոտեցումները: Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ միաձայն հաստատեց ՈԱԱԿ 2014թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Նմանատիպ նյութեր